00:00:00

Պարզվել է, թե կորոնավիրուսից հետո քանի տարով է ուղեղը ծերանում

20:22, 18 փետրվար 2024 Առողջություն

Լիվերպուլի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն ուսումնասիրել է COVID-19-ի ազդեցությունը մարդու ուղեղի վրա։ Նրանք պարզել են, որ որոշ հիվանդներ, ովքեր փրկվել են կորոնավիրուսից, ուղեղում փոփոխություններ են ունենում, որոնք նման են ուղեղի ծանր տրավմատիկ վնասվածքի հետևանքներին: Գիտնականների ուսումնասիրության արդյունքները ներկայացված են EClinicalMedicine ամսագրում։

Հետազոտության մասնակիցները ճանաչողական թեստ են հանձնել, արյան նմուշառում և ուղեղի սկանավորում: Գիտնականները պարզել են, որ ուղեղի որոշ հատվածներ, որոնք կապված են ուշադրության հետ, ծավալը նվազել է, և մի շարք բիոմարկերներ կարող են վկայել ուղեղի տրավմատիկ վնասվածքի մասին: Սա համարժեք է ուղեղի 20 տարվա ծերացման կամ 10 IQ միավորի կորստի:

Հետազոտողները դեռ չեն որոշել՝ այս փոփոխությունները մշտական են, թե շրջելի։ Այնուամենայնիվ, դրանք գրանցվել են հիվանդների ապաքինումից հետո վեց ամսվա ընթացքում: Հետագայում հեղինակները կշարունակեն ուսումնասիրել այս երևույթը՝ այս վիճակի բուժման արդյունավետ միջոցներ մշակելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր