00:00:00

Մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսքան ողբերգական հետևանքներ չունենալու համար

12:30, 16 փետրվար 2024 Քաղաքականություն

Ասում են, որ 20 տարի մենք զենք-զինամթերք՝ ոչինչ չենք ունեցել, բայց բանից պարզվում է, որ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, հետո հարձակվեն․ անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իրենց ժամանակ սահմանները պատշաճ կահավորված չեն եղել՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Պատշաճ կահավորված են եղել, մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսքան ողբերգական հետևանքներ չունենալու համար։ Դուք մի լսեք այս մարդկանց, ովքեր բանակից ընդհանրապես բան չեն հասկանում։ Դուք լսո՞ւմ եք ընդհանրապես դրսի փորձագետների գրածները, կարծիքները, թե՞ չեք ընթերցում, սրանք ինչ ասում են, ընդունում եք»,- նշեց Սարգսյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր