00:00:00

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին

15:24, 23 մայիս 2018 Տնտեսություն

Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Դեսպան Քիսլերը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ներկայացնելով գերմանական կողմի դիրքորոշումը` նա հայտնել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլ նաև քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը: Նախարար Ջանջուղազյանը ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորությունը և նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի և փորձի փոխանակման տեսանկյունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական և տեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում անցկացնելու հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ համագործակցության այլ հարցերի և կարևորել համագործակցության ընդլայնման հեռանկարները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր