00:00:00

Իսրայելում տղամարդը ձերբակալվել է Նաթանյահուին սպանելու կոչեր անելու համար

14:44, 11 փետրվար 2024 Հասարակություն

Իսրայելի ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի «Lahav 433» բաժինը  հայտարարել է, որ հետաքննություն է սկսել Բեեր Շևայի 40-ամյա բնակչի նկատմամբ՝ TikTok սոցիալական մեդիայի հարթակում վարչապետ Բենիամին Նաթանյահուի սպանությունը «լուրջ դրդելու» կասկածանքով,  հայտնում է Mignews-ը։

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է փետրվարի 11-ի առավոտյան և տարվել ոստիկանության ամենաբարձր մակարդակի քննչական բաժին։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ ավելի ուշ նա դատարան կբերվի կալանքը երկարաձգելու լսումներին մասնակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր