00:00:00

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքայի հետ F-16 կործանիչների վերաբերյալ գործարքը

14:14, 11 փետրվար 2024 Հասարակություն

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- մեջբերել է դեսպանատունը դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր