Արևմուտքը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, Կրեմլը մտավախություն ուներ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի մեկնարկից առաջ «կհալածեն» լրագրող Թաքեր Կարլսոնին։ Այս մասին Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հաշվի առնելով, որ հենց այս հավաքական Արևմուտքն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, և որ բացարձակապես ոչնչից չի կաշկանդվում, հետևաբար, որոշակի մտավախություններ կային, որ նույնիսկ հարցազրույցի մեկնարկից առաջ խեղճ Կարլսոնին «կհալածեն»»,- ասել է Պեսկովը։