Մեծ խարույկ, եկեղեցու բակում ազգային երգ ու պար, բարձր տրամադրություն. Գորիսը բոլորին հրավիրում է միասին տոնելու Տյառնընդառաջը:
Փետրվարի 13-ին Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա նորապսակների օրհնության` նախատոնակի արարողություն, իսկ հաջորդ օրը կմատուցվի բուն Տյառնընդառաջի պատարագ:
Օրը կամփոփվի տոնական գունագեղ համերգով: