00:00:00

Առաջիկայում տարածաշրջանում կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․ փետրվարի 12-19-ը 8-10 աստիճան

10:46, 11 փետրվար 2024 Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հրապարակել է եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) 36X36 կմ լուծաչափով առաջիկա 45 օրվա (ըստ շաբաթների) օդի ջերմաստիճանի որակական կանխատեսման արդյունքներ։

 

Ըստ շաբաթների մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․

 

Փետրվարի 12-19-ը նորմայից բարձր 8-10 աստիճան,

 

Փետրվարի 19-ից մարտի 18-ը նորմայից բարձր 3-6 աստիճան,

 

Մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր