ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին անդամակցելուն՝ այն որակելով որպես «պատմական պահ»․
«Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։
Միջազգային արդարադատության հաջողությունը կախված է միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի հանձնառությունից, և այստեղ թերահավատության տեղ չպետք է լինի»,- գրել է Կիրակոսյանը: