00:00:00

Ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ․ Վարդան Ոսկանյան

18:29, 29 հունվար 2024 Բլոգ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ինչ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այսօր նվիրել Թուրքիայի  պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը՝ Բաքու կատարած իր այցի ժամանակ։

«Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։

Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ»,- սոցցանցի իր էջում գրել է Վարդան Ոսկանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր