00:00:00

Մաեստրո, շնորհավորում եմ և տեղեկացնում, որ առաջին անգամ կձայնագրվի Ձեր կոնցերտների ալբոմը. Ավինյան

18:55, 27 հունվար 2024 Բլոգ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ մաեստրո,

շնորհավորում եմ Ձեզ 85-րդ տարեդարձի առթիվ։ Ուրախ եմ, որ Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ կձայնագրվի և կթողարկվի Ձեր կոնցերտների ալբոմը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների մատուցմամբ: Թողարկումից հետո ալբոմը հասանելի կդառնա միջազգային առաջատար մեդիահարթակներում։

Սիրելի՛ մաեստրո,

վստահ եղեք, որ իմ և Երևան համայնքի կողմից արվելու է ամենը՝ ձեր նվիրումն ու ջանքերը արժանիորեն հատուցելու համար։»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր