00:00:00

Թուրքիայի ազգայնական կուսակցության ընտրացուցակում ծագումով հայ կա

03:41, 23 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայում հունիսի 24-ին  կայանալու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում  իրենց ընտրացուցակները: Վերջիններս ներկայացնելու  վերջնաժամկետը մայիսի 21-ն է։ Հայտնի է դարձել, որ ծագումով հայ Էլմաս Գիրագոսը, որը ներկայացնում է Թուրքիայի նորաստեղծ «IYI» ազգայնական կուսակցությունը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել Ստամբուլից։ Գիրագոսը առաջադրվել է Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում  և ցուցակում է 8-րդն է։ Նա միաժամանակ հանդիսանում է նորաստեղծ կուսակցության հիմնադիրներից մեկը։ Հայտնի է, որ Գիրագոսը ծնվել է 1973թ. հուլիսի 30-ին Թուրքիայի Ամասիա նահանգի Գյումուշհաջըքյոյ գյուղում։ Հաճախել է տեղի Մ. Ք. Աթաթուրքի  անվան միջնակարգ դպրոց։ Հետագայում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ստամբուլ: 2000-2001թթ. վարչական աշխատանքի է անցել թուրքական թատրոններից մեկում։ Հետագայում անդամագրվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությանը։ Նա նույնիսկ մասնակցել է 2014թ. Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին որպես Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի ավագանու անդամի թեկնածու։ Որոշ ժամանակ անց ծագումով հայ կին քաղաքական գործիչը լքել է ԱՇԿ-ի շարքերը։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ հայկական ծագում ունի նաև «IYI» կուսակցության փոխնախագահ Թայլան Յըլդըզը։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր