Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա առողջակաան վիճակը ծանր է։
«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն արդեն ամբուլատոր պայմաններում»,- նշեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ այլ երկրներում բուժում ստացող քաղաքացիներն արդեն հետ են վերադառնում. բավական լավ արդյունքներ են գրանցվել, բուժման կեսը կշարունակեն Երևանում։