00:00:00

Փամբուխչյանը յուրայիններով է համալրում․ ազատել են Հովիկ Աղազարյանի որդուն․ «Հրապարակ»

09:28, 10 հունվար 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, նրա փոխարեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։ Հովսեփ Աղազարյանը Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնում նշանակվել էր Ավինյանի դե ֆակտո քաղաքապետության շրջանում։ Սա միակ վարչական շրջանը չէ, որը Փամբուխչյանն իր մտերիմներով է համալրում։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նա 2009-2021 թթ. աշխատել է «Ֆինքա» վարկային կազմակերպությունում, որտեղ նաեւ Փամբուխչյանն է աշխատել, իսկ 2021-ից տեղափոխվել է վերջինիս ղեկավարած ԱԻՆ՝ որպես շենքերի եւ շինությունների գնումների կարգավորման բաժնի ղեկավար, ապա՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ի գլխավոր քարտուղար, իսկ 2022-ից՝ նախարարի խորհրդական:

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր