Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով մահացած զինծառայողը Գեղարքունիքի մարզից էր, ծնված՝ 1994 թվականին։ Մեզ հասած տեղեկության համաձայն երիտասարդ սպան ամուսնացած էր և ուներ ընտանեկան խնդիրներ։ Ըստ իրավապահների նախնական վարկածի Միքայել Դանիելյանը ինքնասպանություն է գործել, իրեն ամրակցված զենքով կրակելով իր վրա։
Irakanum.am