Մի խումբ իրավապաշտպաններ նամակներ էին հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ մեր երկրում տեղ գտնող մարդու իրավունքների կոխպիտ խախտումների վերաբերյալ։ Նամակներին որոշ աարձագանքներ են ստացվել։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։
Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան պարոն Տիմեն Կաուվենարի հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։
Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,- սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպանը։