Զոհվածի հայր եմ, երեք որդիներս ավարտել են Տնտեսագիտական համալսարանը։ Իմ որդու մորը վիրավորական պատասխան է տվել Սվաճյանը (ԿԳՄՍ փոխնախարար)՝ ասելով, որ ձեր նմանները շատ կան, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Իրա նմանը չկա։ Նա միակն է։ Իմ ընտանիքում երկու զոհ ունեմ։ Նա մեծ աշխատանք է կատարել։ Եվ այսօր 59 միավոր հավաքած կնոջը նրանք այսպիսի պատասխան են տալիս։ Զոհվածի մորը այսպիսի պատասխան են տալիս»,-հավելեց նա։