00:00:00

ԶՊՄԿ ՓԲԸ Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքներ իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ

13:07, 09 հունվար 2024 Տնտեսություն

2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար, լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։

Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած կապալառուի տեխնիկայով։ Հայտարարված ծավալները տեղափոխելու համար, կապալառուն պետք է ապահովի անհրաժեշտ քանակությամբ թրթուրավոր բուլդոզերներ, էքսկավատորներ, 30-ից 60 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր և անհրաժեշտության դեպքում նաև` այլ տեխնիկա։

Ամբողջական հայտարարությունը և տեխնիկական առաջադրանքը նշված հղումով՝ http://surl.li/pbewm

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր