Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Մամուլի հրապարակումների համաձայն պայմանագրային զինծառայողին սպանել է նույն դիրքում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողը։ Պատճառներն առայժմ հայտնի չեն։
Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ զոհված պայմանագրային զինծառայողը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։ Վարչական շրջանի ղեկավար Երվանդ Համբարձումյանն այս պահին Կարապետյանների տանն էր, խոսել չկարողացավ։