ՀՀ Պաշտպանության նախարարությունից չեն հերքում մամուլի տեղեկություններն այն մասին, որ այսօր լուսադեմին Վարդենիսի դիրքերից մեկում ողբերգական դեպք է եղել։
Ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։
Հանգամանքները ճշտվում են։ ՀՀ ՊՆ–ից Irakanum.am–ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։