Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկներին։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ կողմից ակնկալում են Բաքվի կողմից պատասխան։
ԱԽ քարտուղարը նշում է՝ պայմանագրի շուրջ կան հարցեր, որտեղ առաջընթաց չի գրանցվել․ «Ակնկալում ենք՝ բանակցությունների միջոցով հնարավորինս շուտ վերջնականացնել խաղաղության պայմանագիրը»։
Գրիգորյանի խոսքով՝ բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, Հայաստանի համար ստեղծում են անվտանգության երաշխիքներ․ «Իի կարող ՀՀ շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, և մենք ստորագրենք այն»։
«Խաղաղության պայմանագիրը տարածաշրջանում ՀՀ և Ադրբեջանի միջև համակեցություն ստեղծելու մասին է, Հայաստանը շարժվում է այս ուղղությամբ»,- ասել է ԱԽ քարտուղարը՝ նշելով, որ Ադրբեջանը բանավոր խոսքում բացառում է միջանցի հարցը։