ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․
«2023 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ:
Քննարկման արդյունքներով՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Մասնավորապես, 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոններն իջեցվել են մեկ աստիճանով, իսկ 15 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգվել է»: