00:00:00

Հռոմի պապը կոչ է արել Երևանին և Բաքվին հասնել խաղաղության

18:48, 08 հունվար 2024 Աշխարհ

Հռոմի Ֆրանչիսկոս պապը հունվարի 8-ին անանդույթի համաձայն Սուրբ Աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին: 

«Սիրելի դեսպաններ, կայ բառ մը, որ յատուկ կերպով կ՛արձագանքէ քրիստոնէական երկու հիմնական տօներուն առիթով... անիկայ «խաղաղութիւն» բառն է»,- ինչպես տեղեկանում ենք Vatican News-ում տեղ գտած հրապարակումից, իր խոսքում նկատել է Սրբազան քահանայապետը։ 

Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։ 

Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է հնչեցրել՝ հրատապ համարելով նաեւ արցախահայության՝ օրինական ու անվտանգ տուն վերադարձի հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր