00:00:00

Ժաննա Անդրեասյանը չի ճշտի ցնցուղի արժեքը․ հարցն իր դաշտում չէ

17:42, 08 հունվար 2024 Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ–ից կոնկրետ չեն հստակեցնում ճշտել է արդյո՞ք նախարար Ժաննա Անդրեասյանը  դպրոցի ցնցուղի արժեքն ու այդ մասին հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզ կատարած աշխաքանքային այցի ժամանակ Փաշինյանը եղել էր Արագած բնակավայրում:  Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, գրելով, որ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:

«Շրջայցի ընթացքում արձանագրվեցին տարբեր թերություններ եւ խնդիրներ, որոնց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետեւողական ու խիստ մոտեցում»,– գրել էր Փաշինյանը։

Տեսանյութում Փաշինյանը նախարար Ժաննա Անդրեասյանին տվեց մարզադպրոցի լոգարանի ցնցուղն ու ասաց. «Տիկի՛ն Անդրեասյան,սա վերցրեք, տեսեք` տեխնիկական բնութագրում ինչ արժե և ինչ արժե շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»։

ՀՀ ԿԳՄՍ–ից Irakanum.am–ի բանավոր հարցման ի պատասխան ասացին․ «Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում»: ԿԳՄՍ–ից առաջարկում են պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին:

«Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»։  

Այլ կերպ ասած ԿԳՄՍ–ից շեշտում են, որ ցնցուղի արժեքը ճշտողն իրենք չեն, այլ քաղաքաշինության կոմիտեն։ Նկատենք, որ  Փաշինյանի հրապարակած տեսանյութում, երբ վարչապետը ցնցուղը տալիս էր Ժաննա Անդրեասյանի ձեռքը, այն վերցրեց մեկ այլ պաշտոնյա։ Մենք տեղեկացանք, որ Փաշինյանի ձեռքից այն վերցրել է Դավիթ Գրիգորյանին,  ով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն է, և ներկայումս իրականացնում է նախագահի պարտականությունները, քանի, որ դրանից մեկ օր առաջ արդեն իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին Փաշինյանը ազատել էր զբաղեցրած պաշտոնից։

Նշենք, որ ՀՀ Կառավարությունից ևս հրաժարվեցին հայտնել, թե արդյո՞ք Փաշինյանին հայտնել են դպրոցի ցնցուղի գինը։ Լրատվականից առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր