00:00:00

Այսօր սրտի կաթվածից մահացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը

17:31, 08 հունվար 2024 Հասարակություն

Այսօր առավոտյան մահացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Նախնական տեղեկությամբ՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Գալաջյանը մահացել է սրտի կաթվածից: Նա 60 տարեկան էր:

 

Հովհաննես Գալաջյանի կենսագրությունը

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1986- 1991թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, էլեկտրոնային ինժեներ

Աշխատանքը

2000թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

1989թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի հիմնադիր և խմբագիր

1995-2000թթ.`«Իրավունք» թերթի բաժնի վարիչ

1992-1993թթ.՝ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ

1988-1989թթ.՝ անկախ լրագրող

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1988թ. մինչև օրս՝ «Սահմանադրական իրավունք» միության անդամ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1999թ.՝ խորհրդարանական ընտրություններ (համամասնական ցուցակ)

Մրցանակները/ Պարգևները

2000թ.՝ «Winston» հիմնադրամ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»

2002թ. «Վահագն» մրցանակ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»

Հրապարակումները

«Անկախություն», «Երկիր», «Executive Intelligence Revue» (ԱՄՆ-Գերմանի)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած էր, ուներ մեկ որդի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր