Մարզերում վարչապետի պարզած խախտումների վերաբերյալ առայժմ քրեական վարույթներ չկան։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող մամուլի ասուլիսում։
«Բոլորը տեսան հրաժարականներ այցից հետո, պատժամիջոցներ համապատասխան պաշտոնյաների նկատմամբ։ Վատ աշխատանքը պետք է հետեւանքներ ունենա։ Իմ տեղեկացմամբ՝ առայժմ քրեական վարույթներ չկան, բայց իրավական կառույցները, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կոմիտեն, զբաղվում են այն հարցով, թե եղել են արդյոք խախտումներ տենդերների հայտարարման եւ օբյեկտների հանձնման ժամանակ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, եթե որեւէ մեկը ընդունել է նախագծին չհամապատասխանող օբյեկտը, վարույթներ կլինեն։ «Նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է թերությունները, եւ դրան հաջորդում են հետեւանքները։ Անցյալում կարող էին լինել ոչ այսպիսի հանրային արձագանքներ։ Ի ուրախություն ինձ եւ շատ բնակիչների՝ այժմ գործընթացը թափանցիկ է, թե ինչպես պետք է աշխատել, եւ ինչ նոր նշաձողեր են սահմանված պետության ղեկավարի կողմից»,- ասել է Գրիգոր Մինասյանը։