00:00:00

Գերիների մասով կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև ադրբեջանական կողմը մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմն այլ մոտեցում ունի. Գրիգոր Մինասյան

11:25, 08 հունվար 2024 Հասարակություն

Բաքվում պահվող գերիների վերադարձով զբաղվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

 

«Բնականաբար, տեղի են ունենում նաև Կարմիր խաչի այցելությունները», - ասաց նա։

 

Նախարարի խոսքով՝ գերիները ժամանակ առ ժամանակ կապ են հաստատում հարազատների հետ։

 

«Նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում։ Ես համոզված եմ, որ աշխատանքները, որ տարվում են, մեծածավալ են ու առաջիկայում հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել», - ընդգծեց նա։

 

Գրիգոր Մինասյանը չասաց, թե քանի գերի է այս պահին Ադրբեջանում, նշեց, որ հենվում է ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված տվյալնեի վրա։

 

«Կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև ադրբեջանական կողմը մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմը այլ մոտեցում ունի, դրա համար եկեք առաջնորդվենք այն տվյալներով, որ ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեն», - ասաց Արդարադատության նախարարը։

 

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են։

 

Բացի այդ, ըստ ՔԿ նախագահի, հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր