00:00:00

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

15:11, 07 հունվար 2024 Հասարակություն

Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին կլինի արևմտյան` 3-7մ/վ արագությամբ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17, 9-ին` 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 7-ից 9-ը, ինչպես նաև հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր