ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների հետ բանակցություններից հետո կիրակի օրը այցելել է Հորդանան՝ մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, որի նպատակն է կանխել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի տարածումը, հայտնում է AFP-ն։
Բլինքենն Ամման է ժամանել շաբաթ երեկոյան՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ սպասվող հանդիպումներից առաջ:
Բլինքենը նաև նախատեսում է այցելել Հորդանանի մայրաքաղաքում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի օբյեկտ, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրին: