Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնաթիռը Ճամայկա կատարած ուղևորության ժամանակ խափանվել է, ինչը նրա երկրորդ վթարային միջադեպն է չորս ամսվա ընթացքում։
Կանադական զինված ուժերը ուրբաթ հայտարարել են, որ խնդիրը լուծելու համար ստիպված են եղել վերանորոգող անձնակազմով երկրորդ ինքնաթիռն ուղարկել:
Թրյուդոն ընտանիքի հետ հանգստանում էր Կարիբյան կղզիներում։
Վարչապետը, որն անվտանգության նկատառումներով պետք է ճանապարհորդի ռազմական ինքնաթիռով, Ճամայկա է մեկնել դեկտեմբերի 26-ին։
Խնդիրը հայտնաբերվել է հունվարի 2-ին, հաղորդում է CBC news-ը։
Անցյալ տարվա սեպտեմբերին Թրյուդոյի մեկնումը Հնդկաստանից երկու օրով հետաձգվեց մեխանիկական խնդրի պատճառով։
Երկու ինքնաթիռներն էլ CC-144 Challengers են՝ կանադական զինված ուժերի համեմատաբար նոր համալրումներ: