Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։Այս մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:
Լուսինեն հեռուստադիտողին հայտնի է դարձել մի շարք հեռուստասերիալներից, մասնավորապես՝ «Բանակում», «Անուրջներ»: