Այդ որոշումը կայացվել է երկու կողմերի քննարկման արդյունքում: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնլով նրան, որ օրերս պաշտոնից ազատվեց Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
«Դա նաեւ Խորեն Գրիգորյանի ցանկությունն է եղել: Այս պահի դրությամբ, մենք փաստացի այդ որոշումը կայացրել ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք նաև, որ Խորեն Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի մայիսին։ Գրիգորյանը մինչ այդ զբաղեցրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության ներքո գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։