00:00:00

Հունվարի վերջին Երևան է ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի ավտոբուս. Ավինյան

11:17, 29 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում առանց լրացուցիչ հավելավճարի՝ 2024թ. հունվարի վերջին ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի ավտոբուս: Տարեվերջյան ասուլիսում  հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«662 ավտոբուսներում և մետրոյի 10 կայարաններում արդեն տեղադրվել են վալիդատորներ և անցարգելներ։ Տրոլեյբուսներում այս պահին ընթացքի մեջ է վալիդատորների տեղադրումը»,-հայտնեց քաղաքապետը։

Ավինյանն ասաց նաև, որ առաջիկա ամիսներին մետրոպոլիտենի անցարգելները կփոխարինվեն նորերով.

«Կգործարկվեն նոր տոմսային պրոդուկտներ. կունենանք օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր