00:00:00

ՌԴ-ն դերակատար է․ պատասխանատվությունը չենք հանում տարածաշրջանային իրադարձություններից

05:56, 29 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Ռուսաստանը իր պատասխանատվությունը չի հանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, ՌԴ-ն պատասանատու դերակատար է։  Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․

«Փորձում ենք անել ամեն հնարավորը հիմնական խնդիները լուծելու՝ ռազմական էսկալացիա թույլ չտալ համար, ամեն ինչ անել խաղաղության հենքերի չխաթարման համար»,- նշել է դեսպանը։ 

Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ երբ քննադատում են Ռուսաստանին, ՌԴ ներկայացուցիչները պետք է պարզաբանեն երևույթները, որոնք վիճելի են․ «ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հակապատասխաններ է տալիս, և դա նորմալ է»։ 

Հարցին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կա՞ն, Կոպիրկինը պատասխանել է․ «Մենք այստեղ բարի, դրական հարաբերություններ ունենք բազմաթիվ  մարդկանց հետ, երբեք չեմ կարծել և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի։ ՌԴ-ն չի մեղադրել հայերին հակառուսական տրամադրությունների մեջ։ Գիտենք՝ ինչ արշավ են անում Ռուսաստանի նկատմամբ»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր