00:00:00

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային

00:08, 23 մայիս 2018 Տնտեսություն

Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել էԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես`պետական ներդրումների կառավարման գնահատման, հարկային քաղաքականության բարելավման, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետայինքաղաքականությանգնահատման, ինչպես նաև հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրելէ, որ ՀՀ կառավարությունը պարտաստակամ է իրենց տրամաբանական ավարտին հասցնել բոլոր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:Նախարարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետշարունակական համագործակցությունը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր