Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արասը։