Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն աճել է 52 տոկոսով՝ նախորդ չորս շաբաթների համեմատ: Դրա հետ մեկտեղ աշխարհում մահացությունը նվազել է 8 տոկոսով:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն ՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 854 673 դեպք և 3 005 մահ: