00:00:00

Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ․ Գյումրու քաղաքապետ

22:15, 22 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Գյումրու Վարդանանց հրապարակում վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությանը զուգահեռ տեղի է ունեցել նաև ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը, հայտնում են քաղաքապետարանից:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորել է բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթել երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն.

«Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է: Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք:

ֆ

Անցած տարվա համեմատ 1.5 մլն-ով պակաս ենք արել, բայց հաջորդ տարի փոխելու ենք, մասնագետներ ենք հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար:

Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության: Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»,- ասել է Սամսոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր