00:00:00

Հայաստանում փակ ավտոճանապարհներ կան

21:39, 22 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է (բուք է) կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

 

Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի -Լանջառ ավտոճանապարհին, Ելփինի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր