Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:
Միասին ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տաղանդաշատ պատանիների կատարումները:
Ուզում եմ վստահեցնել, որ տարեցները և հատուկ կարիք ունեցող մյուս քաղաքացիները հնարավորինս շարունակելու են լինել մեր ուշադրության կենտրոնում»,- գրել է նա։