00:00:00

Պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրներն ԱՆ ուշադրության կենտրոնում են. ստեղծվել է աշխատանքային խումբ

16:32, 22 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը:

Նախարարությունից  հայտնում են, որ նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքային խմբի ստեղծման նպատակները և խնդիրները, մասնավորապես` հրամանով նախատեսված եռամսյա ժամկետում համակարգի բարեփոխման տեսլականը և դրա իրականացման գործուղությունների ճանապարհային քարտեզ ունենալու և արդարադատության նախարարին ներկայացնելու անհրաժեշտությունը: Աշխատանքային խմբի մասնակիցները քննարկել և ներկայացրել են առաջարկներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի արդի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների համապատասխան զեկույցների կազման կարգի փոփոխության, դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու հանգամանքների վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման գործիքակազմի կիրառման և բալային համակարգի վերանայման, դատապարտյալների զբաղվածության հարցերի կարգավորման և պրոբացիայի ծառայությանն ավելի լայն լիազորություններով օժտելու անհրաժեշտության վերաբերյալ: Լևոն Բալյանն ամփոփելով հանդիպումն ընդգծել է, որ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի զարգացումը՝ գործող համակարգի փոփոխության և տեղական կարիքների գնահատման արդյունքում, հնարավոր կլինի նոր առաջարկների մշակման միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր