00:00:00

ՀԱՊԿ-ը չի աշխատում, եթե ՀԱՊԿ-ն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չի աշխատում. Ալեն Սիմոնյան

09:48, 22 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր է համարում, որ գալիք տարի Հայաստանը կարող է ստանձնել ԵԱՏՄ նախագահությունը:

«ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ մեր տնտեսությունն աճ է գրանցում։ Կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ որոշում կընդունի, եթե որոշի ստանձնել նախագահությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին` Սիմոնյանն ասաց, թե, բնական է, ՀԱՊԿ-ը չի ուզենա դուրս գալ Հայաստանից:

«Դա դրսևորվում է իրենց քայլերով», - նշեց նա` նկատի ունենալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան:

ԱԺ նախագահն ասաց, թե Հայաստանն իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ կփոխի, եթե կառույցից հայտարարեն, որ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ  ինքնիշխան տարածքում ու պահանջեն լքել ՀՀ ինքնիշխան տարածքը:

«ՀԱՊԿ-ը չի աշխատում, եթե ՀԱՊԿ-ն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չի աշխատում», - ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր