00:00:00

Աջակցություն՝ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հարցում

12:16, 21 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։

Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն որի՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ծնողները վերարտադրողական բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով հնարավորություն են ստացել երեխա ունենալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր