00:00:00

Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք մեր խաղը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված․ Սամվել Բաբայան

14:28, 19 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Խաղաղության պայմանագիրը ՀՀ իշխանությունը փաթեթավորում է այնպես, որ 20-25 տարի հետո իմ թոռները պատերազմեն. իրենց թվում է, որ գնում են խաղաղության, բայց դա խաղաղություն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից հետաձգում եք հաջորդ սերնդի վրա, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Բաբայանը նշել է նաև՝ մենք պետք է մեր սեփական խաղը խաղանք՝ «Ադրբեջանի հետ համաձայնեցված»։

«Այսքան ժամանակ մենք չենք որոշել, գերտերություններն են որոշել, որոնք իրենց շահերն են առաջ տարել:  Ես առաջարկում եմ, որ մենք խաղանք մեր խաղը՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախը պետք է լինի ինքնավար հանրապետություն, այդ ժողովուրդը պետք է վերադառնա, խաղաղություն լինի, երկու ժողովուրդները հաշտվեն: Տարածաշրջանը գնա տնտեսական, քաղաքական, լոգիստիկ ինտեգրման ճանապարհով: Սա է մեր ապագան»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր