00:00:00

Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել»

11:03, 19 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին նոր պատերազմի չդրդել» Անդրկովկասում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Կոլումբիայի NTN24-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե իրրև հայերը երկար տարիներ «օկուպացված են պահել ադրբեջանական տարածքները։

 

«Ադրբեջանական հողերը երկար տարիներ ոչ միայն տուժել են հայկական օկուպացիայի ծանր հետևանքներից, այլև զանգվածաբար ականապատվել են: Այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված են եղել բացառապես անօրինական զինված անջատողական խմբավորումների դեմ... Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և հարձակողական զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-նշել է ադրբեջանցի դիվանագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր