00:00:00

ՀԿԵ-ն երկարացնում է անվճար երթևեկության ակցիան՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

11:36, 19 դեկտեմբեր 2023 Հասարակություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:

 

Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել սույն թվականի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ նախատեսվում էր ակցիան ավարտել հունվարի 1-ին, սակայն հաշվի առնելով ակցիայի սոցիալական նշանակությունը և համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ընկերությունը որոշել է այն երկարացնել ևս 3 ամսով։

 

Անվճար երթևեկության իրավունքը վերաբերում է ամենօրյա երթևեկության տեղական նշանակության էլեկտրագնացքներին ՝ № 684/687 Երևան-Գյումրի-Երևան, № 686/685 Երևան-Գյումրի-Երևան, № 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի, № 7010/7011 Արաքս-Երևան-Արաքս և № 6512/6517 Երասխ-Երևան-Երասխ գնացքներին:

 

Գնացքների ժամանակացույցին, ճանապարհորդության կանոններին կարող եք ծանոթանալ երկաթուղային կայարանների տեղեկատու գրասենյակում, գնացքներում ՝ հսկիչներից և «ՀԿԵ» ընկերության պաշտոնական կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր