Փարիզում Շառլ Ազնավուրի անվան այգի կբացվի։ Համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյեի 100-ամյակի։
Ներկայիս Լեդոյեն հրապարակը, որը գտնվում է Ելիսեյան դաշտերի այգիների 8-րդ թաղամասում, կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով։ Այս կանաչապատ տարածքը ներկայումս վերանորոգման փուլում է։ Շառլ Ազնավուրի այգին կբացվի եկող տարի։ Սա հարգանքի տուրք է մեծ արտիստին, ով 2024 թվականին կդառնար 100 տարեկան: