00:00:00

«Իմ քայլը» հիմնադրամը որոշել է տեղեկատվությունը չհրապարակե՞լ, թե «մուծվողներն» են պակասել․«Հրապարակ»

09:25, 19 դեկտեմբեր 2023 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին տրվող նվիրատվությունները խիստ կրճատվել են․ այն 6 ամիս է՝ նվիրատվության երես կա՛մ չի տեսել, կա՛մ նվիրատվությունների մասին տեղեկատվությունն այլեւս չի տեղադրվում կայքում:

Հիշեցնենք, որ հիմնադրամը ներկայում ղեկավարում է իմքայլական նախկին պատգամավոր, սփյուռքի վերջին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նվիրատվությունը, ըստ կայքի, սփյուռքից է եղել` հուլիս ամսին, իսկ նվիրատուն ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչությունն է, որը նվիրաբերել է 1 մլն 920 հազար դրամ։ Նվիրատուների մասին տվյալները ժամանակին կայքում պարբերաբար թարմացվում էին, իսկ եթե նվիրատուները ցանկանում էին անանուն մնալ, ապա գումարը հրապարակվում էր, դիմացը գրվում էր՝ անանուն: Քանի որ Աննա Հակոբյանի օգնականների, հիմնադրամի աշխատակազմի հետ կապվել չի հաջողվում, մենք հրապարակավ հարց կուղղենք` վերջին 6 ամսում ինչ գումարներ են փոխանցվել, ովքեր են փոխանցողները, տեղեկատվությունը որոշել են չհրապարակե՞լ, թե՞ «մուծվողներն» են պակասել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր