00:00:00

Հայաստան վերադարձած ռազմագերի Անդրանիկ Սուքիասյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման

22:57, 18 դեկտեմբեր 2023 Իրավական

Armlur-ը գրում է․ Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում:

Անդրանիկ Սրապի Սուքիասյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»:

Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրև դատավորը պահանջը չի բավարարել և 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Ըստ դատավորի կայացված որոշման՝ Անդրանիկ Սուքիասյանը և նրա հետ գերեվարվածներն պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:

Անդրանիկ Սուքիասյանը ծննդով Շիրակ մարզի Գյումրի քաղաքից էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր