00:00:00

Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում այսօր բացվել է նորաոճ էլեկտրոնային գրադարան և Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիա

21:59, 18 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում այսօր բացվել է նորաոճ էլեկտրոնային գրադարան և Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիա:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ մասնակցել ենք գրադարանի և լաբորատորիայի բացման արարողությանը: 

Գրադարանի դիզայն նախագիծը, ճարտարագիտական լուծումները և ծրագրային ապահովումը մշակվել է մասնաճյուղում։ Այցելուները գրադարանից կօգտվեն պլաստիկ էլեկտրոնային քարտերով, որը հնարավորություն է ընձեռնում պատվիրած գրքի վերաբերյալ SMS հաղորդագրության միջոցով տեղեկանալ գրքի ստացման և վերադարձման ժամկետի մասին։ Էլեկտրոնային գրքերի պատվիրման դեպքում այցելուն ստանում է QR կոդ, որի միջոցով գիրքը ավտոմատ ներբեռնվում է վերջինիս հեռախոսի կամ այլ  թվային սարքի մեջ։ Համակարգը կատարում է ծրագրային վերլուծություններ գրադարանի աշխատանքի վերաբերյալ։ Գրադարանի ընթերցասրահը հարմարեցված է նաև քննարկումների, բանավեճերի  անցկացման համար։

Նորաբաց Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիան համալրված է պրոֆեսիոնալ աշխատանքի համար նախատեսված երկու տպող գլխիկներով եռաչափ տպիչով ու սկաներով և այլ գործիքներով, որը հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած բարդության դետալի եռաչափ մոդելավորում՝ ծրագրային միջավայրում, ինչպես նաև անմիջական նախատիպի սկանավորման միջոցով։ Տպիչը ապահովում է տարբեր հատկություններով, այդ թվում նաև ջրալույծ պլաստմասաների համադրությամբ պատրաստված դետալների ստացում՝ մինչև 0,05 մմ ճշտությամբ։

Նման ծրագրերի շարնակաբար իրագործմամբ Շիրակի մարզում ապահովելու ենք մրցունակ տեխնոլոգիական կրթություն: 

#ՀԱՊՀ #ՀԱՊՀ_ԳՄ #Polytechnic #Polytechnic_Gyumri

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր